Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Սոս Պետրոսյան Կրտսերը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Սոս Պետրոսյան Կրտսերը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը
30.05.2012 | 05:26

Մայիսի վերջերին Հռոմում տեղի ունեցած իլյուզիոնիստների միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել 15-ամյա Սոս Պետրոսյան կրտսերը: Նա խաղաքարտերի կապուկով ցուցադրել է միկրոմագիային և պրեստիդիժիտացիային (իլյուզյոնիզմի տեսակներ) տիրապետելու իր վարպետությունը:
Մրցույթին մասնակցել են 3000 իլյուզյոնիստ-աճպարարներ աշխարհի շուրջ 60 երկրից: Մասնակիցների ընտրությունը իրականացվել է վեց ամսվա ընթացքում: Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել համաշխարհային ճանաչում ունեցող իլյուզյոնիստներ` Ուրի Գելլերը, Ֆրանց Խարարին, Էդ Ալոնսոն, Տոպազը:
Առաջին անգամ այս մրցույթին հայ արտիստ է մասնակցել:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4448

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ